Լրահոս

28.04.2015 15:00


Քննարկվել են հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր

Քննարկվել են հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը