Լրահոս

28.04.2015 16:47


Այսօր «Բավարիա»–ն և «Բորուսիա»–ն կհանդիպեն Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում

Այսօր «Բավարիա»–ն և «Բորուսիա»–ն կհանդիպեն Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»–ն սեփական դաշտում այսօր կմրցի Դորտմունդի «Բորուսիա»–ի հետ։

Երկրորդ կիսաեզրափակչում, որը կայանալու է ապրիլի 29–ին, կհանդիպեն «Արմինիա»–ն և «Վոլֆսբուրգ»–ը։

Եզրափակիչը մայիսի 30–ին է՝ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ներկայիս գավաթակիրը «Բավարիա»–ն է։ Նախորդ մրցաշրջանում մյունխենցիները եզրափակչի լրացուցիչ ժամանակում առաջ անցան «Բորուսիա»–ից (Դորտմունդ)՝ 2:0։

Այսօրվա հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22.30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը