Լրահոս

04.05.2015 15:04


Աբովյան քաղաքում «Ժիգուլի» է հրդեհվել

Աբովյան քաղաքում «Ժիգուլի» է հրդեհվել

Մայիսի 3-ին՝ ժամը 06.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ «Ժիգուլի» ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 06.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող ռեստորանի դիմաց կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհվել է:
Կրակը մարվել է ժամը 06.50-ին:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը