Լրահոս

23.05.2015 21:20


Էքսկուրսիայի ժամանակ ընկել է Փամբակ գետը

Էքսկուրսիայի ժամանակ ընկել է Փամբակ գետը

Մայիսի 23-ին, ժամը 16.29-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում 9-րդ դասարանի աշակերտն ընկել է Փամբակ գետը և լողալով անցել մյուս ափ. տուժածին գետի հակառակ ափ տեղափոխելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 2001 թ. ծնված Ժ. Ռ.-ը էքսկուրսիայի ժամանակ ընկել է Փամբակ գետը, լողալով անցել մյուս ափ և չի կարողացել հետ լողալ:

Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը