Լրահոս

23.05.2015 21:51


Ադրբեջանի զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել

Ադրբեջանի զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բաքվի Բիլաջարի ավանում գտնվող զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել:

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ «Ազադլըգ» թերթի հաղորդմամբ` զորամասի 25-ամյա զինծառայող Թափդըղ Ալիզամին օղլու Բաբաշովը շենքի 4-րդ հարկից ընկել եւ մարմնական վնասվածքներ է ստացել: Ծանր վնասվածքներով նա տեղափոխվել է Բաքվի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սակայն, զինվորի մայրը հայտարարել է, որ որդին մահացել է ոչ ընկնելու հետեւանքով, այլ նրան սպանել են:

Մի այլ հարազատ էլ հայտնել է, որ Թափդըղի թեւերին պարանի հետքեր են եղել: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի գիշերվա ժամերին: Ադրբեջանի ԱԻՆ-ը եւ ՊՆ-ը դեռեւս չեն արձագանքել միջադեպին:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը