Աշխարհ

28.05.2015 10:34


Կանադացին «Lamborghini» է գնել իր կատվի համար (լուսանկարներ)

Կանադացին «Lamborghini» է գնել իր կատվի համար (լուսանկարներ)

Կանադացի դիջեյ Ջոել Թոմաս Ցիմմերմանը՝ հայտնի Deadmau5 մականունով, իր փիսիկի համար «Lamborghini» է գնել։ Պրոֆեսոր Մյաուինգթոնս անունով կատուն այսուհետև կզբոսնի սուպերմեքենայի փոքրիկ մոդելով։

Ինչպես գրում է «Celebrity Cars Blog»–ը, սա առաջին դեպքն է, երբ տերը մեքենա է գնում իր տնային կենդանու համար։ «Lamborghini»–ի արժեքը, սակայն, չի նշվում։

Ինքը Deadmau5–ն էլ մեքենաների մեծ սիրահար է. նրա ավտոտնակը լի է տարբեր մոդելների մի շարք մեքենաներով։ Բացի Պրոֆեսոր Մյաուինգթոնսից՝ նա մեկ այլ կատու էլ ունի՝ Միսս Նյանքեթը։

2014–ի հոկտեմբերին հայտնի դիզայներ Կառլ Լագերֆելդի կատուն նկարահանվեց «Opel Corsa»-ի գովազդում, սակայն սեփական մեքենա կատուն դեռ չունի։ Եվս մեկ հարուստ կենդանի է ապրում Չինաստանում. հասկի ցեղատեսակի շունը՝ ձեռնարկատեր Վան Ցզյալինյայի որդու տնային կենդանին, տիրոջից նվեր է ստացել ոսկյա «Apple» ժամացույց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը