Աշխարհ

29.06.2015 17:38


Մումբայում գնացքը թռել է կառամատույցին (տեսանյութ)

Մումբայում գնացքը թռել է կառամատույցին (տեսանյութ)

Սարսափելի դեպք է տեղի ունեցել հնդկական Մումբայ քաղաքի «Churchgate» երկաթգծի կայարանում։ Արվարձանային գնացքի մեքենավարը կորցրել է կառավարումը, որի հետևանքով ուղևորներով վագոններից մեկը թռել է կառամատույցին։ «NDTV»–ի փոխանցմամբ՝ տուժել է 6 մարդ, որոնցից 3–ը հոսպիտալացվել է, և նույն օրն էլ դուրս գրվել. վնասվածքները թեթև են եղել։

Վթարի տեսագրությունը հայտնվել է համացանցում, որտեղ երևում է՝ ինչպես է գնացքը թռչում կառամատույցին՝ չկարողանալով պակասեցնել արագությունը։ Թվում է՝ նրա տակ ական է պայթում։ Վախեցած ուղևորներն արագ դուրս են գալիս վագոններից։

Երկաթգծի այդ հատվածում երթևեկությունը մի քանի ժամով դադարեցվել է։

«Ես զգացի՝ ինչպես եմ նայում մահվան դեմքին»,–պատմել է մեքենավարը, որը ևս լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վթարի պատճառը ոչ նա, ոչ էլ համապատասխան ղեկավարությունը չեն հստակեցրել։

Նշվում է, որ հետաքննության արդյունքում մեքենավարը և կայարանապետը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը