Լրահոս

29.06.2015 20:35


«Օպել-Զաֆիրա»-ն բախվել է «ԳԱԶել-2705-222»-ին. 3 զոհ, 3 վիրավոր

«Օպել-Զաֆիրա»-ն բախվել է «ԳԱԶել-2705-222»-ին. 3 զոհ, 3 վիրավոր
Հունիսի 28-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 78-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել-2705-222» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶել-2705-222»-ի վարորդը` 1967 թ. ծնված Գևորգ Իվանյանը, և «Օպել-Զաֆիրա»-ի 2 ուղևորները` 2014 թ. ծնված Դանիել Աղասյանը և 1959 թ. ծնված Սուսաննա Աղասյանը, տեղում մահացել են, իսկ 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը