Աշխարհ

29.06.2015 16:40


Պեսկովը հաստատել է, որ հանգստյան օրերը Պուտինը Բեռլուսկոնիի հետ է անցկացրել

Պեսկովը հաստատել է, որ հանգստյան օրերը Պուտինը Բեռլուսկոնիի հետ է անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերն անցկացրել է Ալթայում՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ընկերակցությամբ։ ԶԼՄ–ում տարածված այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վերջինի խոսքերով՝ Բեռլուսկոնին ՌԴ է մեկնել մասնավոր այցով։

Ալթայում Պուտինն ու Բեռլուսկոնին իջևանել են «Газпромнефти»–ին պատկանող հյուրանոցներից մեկում։

«Ավելի մանրամասնել չեմ կարող»,–ասել է Պեսկովը։

Լրագրողի հարցին՝ որտեղ է մոտ ապագայում հանգստանալու Պուտինը, Պեսկովը պատասխանել է. «Առաջիկայում «արձակուրդային» որևէ բան չեմ տեսնում»։

ՌԴ նախագահը քանիցս խոսել է Բեռլուսկոնիի հետ իր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք չեն ընդհատվել իտալացու՝ կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականից հետո։ Նրանք հանդիպել են նաև Հռոմում հունիսի 10–ին՝ Իտալիա Պուտինի պաշտոնական այցի ավարտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը