Լրահոս

01.07.2015 10:30


Բաղրամյան պողոտայից ալկոհոլ օգտագործած երեք երիտասարդի են տարել ոստիկանություն

Բաղրամյան պողոտայից ալկոհոլ օգտագործած երեք երիտասարդի են տարել ոստիկանություն

Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնողները դիմել են ոստիկաններին և հայտնել, որ երեք երիտասարդ ալկոհոլ է օգտագործել՝ գարեջուր է խմել Բաղրամյանի սկզբնամասում։ Վերջիններին ոստիկանությունը նստեցրել է մեքենան և տարել բաժանմունք։

Նստացույցի մասնակիցները նշել են, որ մինչ ոստիկանությանը դիմելը իրե՛նք են խնդրել այդ երիտասարդներին հեռանալ Բաղրամյան պողոտայից, սակայն նրանք անտեսել են իրենց խնդրանքը։

–Երկու ժամ համոզում էինք, որ գնան, բայց չէր ստացվում։ Փորձում էին կռիվ հրահրել: Ստիպված դիմեցինք ոստիկանությանը,–պատմել է ցուցարարներից Վահագն Մինասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը