Աշխարհ

02.07.2015 10:37


Բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով Հնդկաստանում 25 մարդ է զոհվել

Բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով Հնդկաստանում 25 մարդ է զոհվել

Բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով Հնդկաստանի Մադխիա–Պրադեշ նահանգում 25 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «The New Indian Expres»–ին հղումով։

15 մարդ մահացել է տեղում, մյուսները՝ հիվանդանոցում։ Եվս 9 մարդ տուժել է։

Նահանգի իշխանություններն արդեն հայտարարել են ՃՏՊ–ի հետևանքով տուժածների և զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու մտադրության մասին։

Ներկայումս պարզվում են վթարի պատճառները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը