Լրահոս

05.07.2015 10:31


Այրվել է ծառ և ճնշաչափ

Այրվել է ծառ և ճնշաչափ

Հուլիսի 4-ին, ժամը 23.21-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի բակում այրվում է ծառ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.35-ին, մարվել` ժամը 23.44-ին:
Այրվել է ծառը՝ մասնակի:

***
Հուլիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անի քաղաքի հրդեհ է բռնկվել Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.59-ին, մարվել՝ ժամը 23.24-ին:

Այրվել է ճնշաչափը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են գազատար խողովակի հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը