Լրահոս

27.07.2015 18:25


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 26-27-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես
՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 56 շենքի մոտ այրվել է 1700 քմ, Լեռ Կամսարի փողոցում՝ 100 քմ, Ռայկոմ թաղամասում՝ 1000 քմ, Դավթաշենի 4-րդ թաղամասում՝ ոստիկանության ներքի զորքերի զորամասի մոտակայքում՝ 650 քմ, Արինբերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում՝ 1.5 հա, Թբիլիսյան խճուղում՝ 400 քմ, Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա» ռեստորանի մոտ՝ 8000 քմ, Ահարոնյան փողոցում՝ թիվ 48 դպրոցի բակում՝ 500 քմ, Արշակունյանց պողոտայի թիվ 135 շենքի մոտակայքում գտնվող այգում՝ 200 քմ, Նորաշեն թաղամասի թիվ 47/1 հասցեի մոտ՝ 100 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում` մարզպետարանի մոտակայքում, այրվել է 1000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում՝ 1100 քմ, 3-րդ միկրոշրջանի թիվ 10 դպրոցի մոտ՝ 200 քմ, Նոր Հաճն քաղաքի թիվ 1 դպրոցի ետնամասում՝ 200 քմ, Քասախ գյուղում` նախկին խնձորի այգիների տարածքում՝ 6.5 հա, Բյուրեղավան գյուղի գերեզմանատանը՝ 200 քմ, Կոտայք գյուղի գերեզմանատան մոտ՝ 1.5 հա, Զովք գյուղում` դաշտում՝ 20 հա, Զովունի գյուղի գերեզմանատան մոտ՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում` գազալցակայանի մոտ՝ 200 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լազոյի փողոցի դպրոցի մոտ՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մարզադաշտի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկ տարածք, Շահումյան գյուղի մոտակայքում՝ 1 հա ցորենի հնձած արտ, Փարաքար գյուղում` «Սենատոր» խաղատան մոտակայքում՝ 500 քմ, Ոսկեհատ գյուղի՝ դպրոցի մոտակայքում՝ 5000 քմ, Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում՝ 1 հա, Բարեկամավան գյուղի մոտակայքում՝ 20 հա խոտածածկույթ և 5000 քմ գարու չհնձած արտ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ի մոտակայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 2000 քմ ցորենի հնձած արտ, Երևան-Սևան ավտոճանաճպարհին՝ «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում՝ 7000 քմ, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում՝ 20 հա, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը