Լրահոս

28.07.2015 18:30


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 27-28-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝
Երևանի Հ. Ներսիսյան փողոցում գտնվող «Վրացական» խոհանոցի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում` 1.5 հա, Թամրուչի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մխիթարյան միաբանություն» կրթօջախի մոտակայքում` 1500 քմ, Հ1 հեռուստաընկերության աշտարակի մոտակայքում` 5000 քմ բուսածածկույթ, Դավթաշենի 4-րդ թաղամասում գտնվող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում` 600 քմ, Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող «Կլայկ» կահույքի սրահի մոտակայքում` 2000 քմ, Ավան-Առինջում գտնվող «Բեյսիկ Հաուս» խանութի մոտակայքում` 3000 քմ, Արին Բերդի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Հայկոոպ» բազայի մոտակայքում` 200 քմ, Թոթովենցի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում` 1000 քմ, Հրազդանի կիրճում՝ «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում` 700 քմ, Թամրուչի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մխիթարյան միաբանություն» կրթօջախի մոտակայքում` 1500 քմ բուսածածկույթ և 4 ծառ՝ մասամբ, Նուբարաշենի գերեզմանատանը` 3000 քմ, Թոթովենցի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում` 400 քմ խոտածածկ տարածք:

Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում` 300 քմ, Նոյեմբերյան գյուղի մոտակա հանդամասում` 30 հա խոտածածկույթ և 4 հա ցորենի արտ, Արմավիրի մարզի Արազատ գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ տան բակում` 450 հակ անասնակեր, Առատաշեն գյուղում` 3000 քմ, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատանը` 8000 քմ բուսածածկույթ, Քասախ գյուղի Սաֆարյան փողոցի թիվ 6 տան մոտակայքում` 300 հակ անասնակեր, Արզնի առողջարանի մոտակայքում` 12 հա բուսածածկույթ և 40 ծառ` մասամբ, Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում՝ 600 քմ, Աբովյան քաղաքի Քանաքեռավան գյուղի 7-րդ դաշտում` 2 հա խոտածածկույթ և 2 հա ծիրանենի, Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի «Զեդեայի դուզ» կոչվող տարածքում` 10 հա, Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում` 400 քմ, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում գտնվող քարի գործարանի մոտակայքում` 1500 քմ, Աշնակ գյուղում` 4000 քմ, Կարբի գյուղում` 8000 քմ, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին` 4000 քմ, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում` 2000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 20 հասցեում` 100 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին` 3 հա, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղին հարակից անտառում` 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին` 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը