Աշխարհ

29.07.2015 14:16


Ադրբեջանում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

Ադրբեջանում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության փաստը, ինչի մասին տեղեկությունն ավելի վաղ տարածել էին որոշ լրատվամիջոցներ:

«ԱՊԱ» գործակալության տեղեկացմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը ՊՆ երեք բարձրաստիճան զինվորականի է ձերբակալել:

Պաշտոնյաների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանց ձերբակալության մասին զեկուցվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին:

Իրավախախտումների վերաբերյալ քննություն է սկսվել ՊՆ գլխավոր ռազմական տեսչության աշխատակիցների դեմ: Նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը