Լրահոս

29.07.2015 21:54


Զովունի գյուղում բախվել են «ԿամԱԶ»–ը և «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա Ջի»–ն (լուսանկարներ)

Զովունի գյուղում բախվել են «ԿամԱԶ»–ը և «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա Ջի»–ն (լուսանկարներ)

Հուլիսի 29-ին, ժամը 15.55-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում` խաղատների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 61 OU 676 (վարորդ` Ա. Գ.) և «ՍԵմա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի 461 OP 61 պետհամարանիշներով (վարորդ` 1957 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով ՃԿԱԿ օպերատիվ խմբի ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:

Այս խորագրի վերջին նյութերը