Լրահոս

29.07.2015 23:02


Տրակտորը կողաշրջվել է, անվադողը պոկվել, հարվածել է բնակարաններից մեկի պատին (լուսանկարներ)

Տրակտորը կողաշրջվել է, անվադողը պոկվել, հարվածել է բնակարաններից մեկի պատին (լուսանկարներ)

Հուլիսի 29-ին, ժամը 13.22-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի ՀՓՋ-ի մոտակա խնձորի այգում խոտը հակավորելիս «T-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) այգում խոտը հակավորելիս կողաշրջվել է, այնուհետև նրա ետևի աջ անվադողը պոկվել և գլորվել է ցած (մոտ 400 մ)` հարվածելով Գուգարք գյուղի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատին: Հարվածից պատը փլուզվել է (մոտ 2 քմ), կոտրվել են պատուհանները, հյուրասենյակում` հեռուստացույցը, մասամբ նաև գույքը:

Այս խորագրի վերջին նյութերը