Լրահոս

31.07.2015 17:54


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 30-31-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես
՝ Երևանի Դավթաշեն գյուղի վերջնամասում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում՝ 500 քմ, Նորք-Մարաշի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ՝ 5000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում՝ եկեղեցու մոտակայքում՝ 1 հա, Հրազդանի կիրճում` «Հաղթանակ» կամրջի մոտակայքում՝ 150 քմ, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում՝ թիվ 177 դպրոցի մոտ՝ 300 քմ, Թումանյան թաղամասի Ալմա-Աթայի փողոցում՝ 500 քմ, Ավան-Առինջ թաղամասում՝ «Կոնտակտ լույս» ՓԲԸ-ի տարածքում՝ 1000 քմ, Լեփսիուսի փողոցի թիվ 27 շենքի մոտ՝ 100 քմ, Լվովյան փողոցի թիվ 9 շենքի մոտ՝ 800 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում` 5000 քմ, Բաշինջաղյան փողոց 1-ին նրբանցքի թիվ 15 շենքի մոտ՝ 200 քմ, Զ. Անդրանիկի փողոցի թիվ 80 շենքի մոտ՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Նորաշեն գյուղում` գինու գործարանի բակում, այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի մոտ՝ 1000 քմ, Այգեստան գյուղում՝ Պռոշյանի գինու գործարանին հարակից տարածքում՝ 2000 քմ ցորենի հնձած արտ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Աշտարակ քաղաքի Նիկոյան Եղբայրների փողոցում՝ 700 քմ, Արմավիրի մարզի Լոմոնոսովի փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ 300 քմ, Ջրվեժ գյուղի արգելոցի մոտակայքում՝ 9 հա, Եղվարդ քաղաքի շախմատի դպրոցի մոտ՝ 200 քմ, Գառնի գյուղի «Բանավան» կոչվող տարածքում՝ 3 հա, Արգել գյուղի գերեզմանատանը՝ 500 քմ խոտածածկույթ, Նոր գյուղ գյուղի «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ՝ 4 հա հնձած հաճարի արտ և կուտակված ծղոտ, գյուղի գերեզմանատանը՝ 300 քմ, Քարաշամբ գյուղում՝ 13 հա, Սյունիքի մարզի Վարդավանք և Խդրանց գյուղերի միջանկյալ հատվածում` սարալանջին՝ 11 հա բուսածածկույթ և 4 հա անտառածածկ տարածք, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտ՝ 200 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9/4 շենքի մոտ՝ 600 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցում՝ 1200 քմ, Լուսաձոր գյուղում՝ 3000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ 6 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնի գյուղի կամրջի մոտակայքում՝ 3000 քմ, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհին՝ 700 քմ, Աշտարակ քաղաքից դեպի «Վանա լիճ» ռեստորանային համալիր տանող ավտոճանապարհին՝ 3000 քմ, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 5 հա, 13-րդ կմ-ի մոտակայքում՝ Աչաջուր գյուղի հանդամասերում՝ 1 հա խաղողի այգի և 40 հա խոտածածկույթ, Երասխ-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը