Լրահոս

31.07.2015 15:48


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին, ժամը 20.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 59 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 29 հասցեի մոտ «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 21.45-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 22.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 76 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել այդ պահին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան հրող տղամարդուն և բախվել ավտոմեքենայի հետնամասին: Վարորդները և վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեվան-Կոթի ճանապարհին իր վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով ճամփեզրի բետոնապատնեշին, ապա ծառին բախվելու հետևանքով: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-318» և «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ-318»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը