Լրահոս

01.08.2015 07:32


Վարսավիրանոցում այրվել է գազի բալոն

Վարսավիրանոցում այրվել է գազի բալոն

Հուլիսի 31-ին, ժամը 15.26-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող վարսավիրանոցում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել՝ 15.36-ին: Այրվել է գազի 3 կգ-անոց բալոն:

Այս խորագրի վերջին նյութերը