Լրահոս

04.08.2015 14:25


Աշտարակում վթարի է ենթարկվել մահափորձ կատարած կասկածյալը

Աշտարակում վթարի է ենթարկվել մահափորձ կատարած կասկածյալը

Օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է «shamshyan.com»–ը, ժամը 09:50-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի 29 տան բնակիչ, 41-ամյա Վահե Մովսիսյանը Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում վարելով «BMW» մակնիշի HP-158 M համարանիշի ավտոմեքենան՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

«BMW»-ի վարորդը կասկածվում է օրեր առաջ Աշտարակ քաղաքում Աշտարակի քաղաքապետարանի դիմաց «ՋՕԸ» –ի տնօրենի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը