Աշխարհ

05.08.2015 07:15


Լուսնի վրա եղած տիեզերագնացը բացառիկ փաստաթուղթ է հրապարակել (լուսանկար)

Լուսնի վրա եղած տիեզերագնացը բացառիկ փաստաթուղթ է հրապարակել (լուսանկար)

Ամերիկացի տիեզերագնաց Բազզ Օլդրինը, ով Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդն է, ֆեյսբուքյան իր էջում բացառիկ փաստաթուղթ է հրապարակել։

Այդ փաստաթուղթը նա լրացրել է «Ապպոլոն–11» լեգենդար տիեզերանավով ճանապարհորդելուց առաջ և հետո։ Լուսնից վերադառնալուց հետո նա հայտարարագրել է այնտեղից բերված փոշին և քարերը։

Իսկ առաջին փաստաթղթում, որը նրան հատկացրել է ՆԱՍԱ–ն, մանրամասն նկարագրվում է թռիչքի երթուղին։ Հետաքրքրական է, որ դրանում նաև նշված է փոխհատուցման գումարը, որը տիեզերագնացը ստացել է ավտոմեքենայի վարձակալության համար։ Հենց այդ մեքենայով է Բազզը հասել Կարնևալ տիեզերակայան, այնուհետև Լուսնի վրա գտնվելուց հետո դրանով հետ վերադարձել։

Ավտոմեքենան վարձակալելն արժեցել է 33 դոլար 31 ցենտ (այսօր դա կարժենար 200 դոլար)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը