Լրահոս

05.08.2015 10:41


Կրակոցներ Ագարակում

Կրակոցներ Ագարակում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 02.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ և դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անհայտ անձինք «Պորշ Կայեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին և կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը