Լրահոս

05.08.2015 11:24


Ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետը մահացել է

Ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետը մահացել է

«shamshyan.com»–ը հայտնում է, որ օգոստոսի 5-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Վահագն Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի 29 ՍՍ 881 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «DAF» բեռնատար մակնիշի 598 ԼT 61 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Վ. Խաչատրյանը և նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Արսեն Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսյանի հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ա. Հունանյանը մահացել է:

Վարորդ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրետանու պետ, իսկ մահացած Ա. Հունանյանը՝ նույն զորամասում հրետանու շտաբի պետ:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը