Կարծիք

15.08.2015 02:30


Էդ համալիրում միայն Արմենչիկն էր երգում, ու մեծ դահլիճը լավ էլ լցվում էր

Էդ համալիրում միայն Արմենչիկն էր երգում, ու մեծ դահլիճը լավ էլ լցվում էր

Էդ համալիրում միայն Արմենչիկն էր երգում, ու մեծ դահլիճը լավ էլ լցվում էր:

Հիմա էդ խեղճ, լղարիկ տղան քանի՞ մասի է բաժանվելու. հա՛մ երկու դահլիճներում է երգելու, հա՛մ հարակից ռեստորաններում, համ էլ հյուրանոցներում:
Իսկ որ էլի ինքն է կլկլացնելու՝ «Ալո՛, դու ես, բլո՛, դու ես»-ն է երգելու, դրանում չկասկածեք:

Էս օրերին, ասում են, Լոսում դարի իրադարձություն է տեղի ունեցել. այնտեղ Արմենչիկն իր ծնունդն է նշել, ու ողջ Լոսը գժվել ու ցնցվել է ... ուրախությունից: Այնպես որ, համալիրը ծախելու առիթով ախ ու վախ անել պետք չէ:

Արդեն քանի տարի Արմենչիկը արաբա-թուրքական մուղամն էր «զլում», ինչը տարածվում էր Եղեռնի զոհերի հուշահամալիրում...

Կիմա Եղիազարյան

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/874050212683461

Այս խորագրի վերջին նյութերը