Աշխարհ

30.08.2015 09:28


Բեյրութի կենտրոնում ցույց է տեղի ունեցել

Բեյրութի կենտրոնում ցույց է տեղի ունեցել

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ զանգվածային անկարգություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է Lebanon24–ը։

Նրանք պահանջում էին լուծել «աղբի և իշխանությունների» հարցը։

Ցուցարարները գրոհել են Նախարարների խորհրդի նստավայրը։ Ոստիկանական ուժերը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով նրանց հետ են մղել։ 49 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մի քանի ցուցարար ձերբակալվել է։

Al Jazeera–ն էլ հայտնում է, որ բողոքի գործողության ժամանակ մեկ մարդ զոհվել է։

Նշվում է, որ մի քանի ամիս շարունակ իշխանությունները չեն կարողանում լուծել քաղաքային աղբի վերամշակման տարածքային վեճը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը