Լրահոս

01.09.2015 13:31


Դալմայի այգիներում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

Դալմայի այգիներում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Կուրղինյան փողոցում՝ Դալմայի այգիներում, այրվել է 500 քմ, Էջմիածնի հին խճուղում` Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մոտակայքում` մոտ 1 հա եղեգնուտ և բուսածածկույթ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը