Լրահոս

02.09.2015 13:30


Սևանի ընդերքից հազարավոր տարիների վաղեմության բիզոնի ոսկոր է գտնվել (լուսանկար)

Սևանի ընդերքից հազարավոր տարիների վաղեմության բիզոնի ոսկոր է գտնվել (լուսանկար)

Մեծ և փոքր Սևանների մեջտեղում՝ մոտ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է ոսկոր, որն, ամենայն հավանականությամբ, պատկանում է զուբրի (բիզոն), և տասնյակ հազարավոր տարիների վաղեմություն ունի: Այս մասին լրագրողներին ասել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը։

Բանախոսը նշել է, որ հնարավոր է՝ մի բեկոր այլ հատված տեղափոխված լինի, քանի որ ալիքները Սևանա լճի հատակն անընդհատ շարժում են։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանն էլ նկատել է, որ գտածոյի մասին մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է տարրալուծել այն, որի դեպքում չի բացառվում ոսկրի ամբողջական քայքայումը։

Մանասերյանի հավաստմամբ՝ տարածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի հրահանգիչ Արտակ Ալմասակյանն էլ նշել է՝ կասկածում են, որ ջրի հատակին կարող է այլ կմախք էլ լինել, ինչը պարզելու համար անհրաժեշտ է գիտնականներով համալրված հատուկ խումբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը