Լրահոս

04.09.2015 08:11


Էջմիածնում բախվել են «Համեր»–ը և մոտոցիկլը

Էջմիածնում բախվել են «Համեր»–ը և մոտոցիկլը

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 23.59-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրով և Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` մոտոցիկլետը բախվել է ավտոմեքենային, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Համեր» մակնիշի VA 777 RO պ/հ (վարորդ` 1985 թ. ծնված Վ. Ղ.) ավտոմեքենան և մոտոցիկլը (վարորդ` 1989 թ. ծնված Ս. Խ.), ինչի հետևանքով Ս.Խ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, այնուհետև` Երևան քաղաքի Էրեբունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը