Լրահոս

04.10.2015 10:23


«Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը մահացել է

«Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը մահացել է

68 տարեկան հասակում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո հոկտեմբերի 4–ի առավոտյան մահացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, թիմի ավագ, սպորտի միջազգային կարգի վարպետ Հովհաննես Զանազանյանը:

Նա «Արարատ»–ի կազմում խաղացել էր մինչև 1975թ., մասնակցել 243 խաղի, դարձել 56 գոլի հեղինակ, ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր:

«7օրի» խմբագրակազմը ցավակցում է մեր անվանի մարզիկի հարազատներին ու մտերիմներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը