Լրահոս

05.10.2015 15:26


Մահվան ելքով պատահար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. 2 զոհ

Մահվան ելքով պատահար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. 2 զոհ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը, ինչի հետևանքով ուղևորը` 1997 թ. ծնված Վազգեն Ավագյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.50-ին, ուղևորներից մեկը` 1988 թ. ծնված Լիանա Ավագյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը