Լրահոս

06.10.2015 07:40


Տիգրան Մեծ ռեստորանի մոտ ավտոմեքենան հայտնվել է Սևանա լճում

Տիգրան Մեծ ռեստորանի մոտ ավտոմեքենան հայտնվել է Սևանա լճում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.03-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տիգրան Մեծ ռեստորանի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կիսով չափ հայտնվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները լճից դուրս են բերել «Լեքսուս RX 470» մակնիշի 34 DV 547 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ն.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը