Լրահոս

07.10.2015 18:01


Թմրամիջոց կամրջի տակից

Թմրամիջոց կամրջի տակից

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 9/Ա հասցեի մոտից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վահան Մ.-ին և ուղևորներ՝ 1989 թ. ծնված Աղասի Ղ.-ին, 1990 թ. ծնված Արթուր Ղ.-ին ու 1990 թ. ծնված Ռուբեն Շ.-ին:
Խուզարկությամբ Ռուբեն Շ.-ի անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է բույսի 14 սերմ, իսկ Վահան Մ.-ն ներկայացրել է 1.05 գ կանեփանման զանգված:
Վերջինս հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ բուսատեսակից պատրաստված թմրամիջոց է, քաղել է Ա. Մանուկյան փողոցի կամրջի տակից` ծխելու միջոցով օգտագործելու համար, իսկ Ռուբեն Շ.-ն հայտնել է, որ սերմերը քաղել է նույն կամրջի տակից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը