Կարծիք

24.11.2015 16:36


Որտե՞ղ էին Վրաստանի անվտանգության մարմինները...

Որտե՞ղ էին Վրաստանի անվտանգության մարմինները...

Որտե՞ղ էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ անցյալ տարի Աջարիայում ստեղծվել էր իսլամական կայք (islam.georgia.com), որի միջոցով վրացերենով տարածվում էր «Իսլամական պետութուն» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը: Ո՞ւր էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ Ծալկայի մահմեդականների հոգևոր առաջնորդ Մուրման Պաիչաձեն իրենց քթի տակից գնաց միացավ իսլամիստ ահաբեկիչներին, և նոյեմբերի 10-ին, արդեն որպես Աբու Ասիյա Ալ-Ջուեջ, վերոնշյալ կայքի միջոցով կոչ արեց Վրաստանի մուսուլմաններին միանալու Իսլամական պետությանը:
Ինչո՞վ էին մտածում նույն անվտանգության մարմինները, երբ այդ կայքի ստեղծումից մեկ շաբաթ անց աջար իրավապաշտպան Թամազ Չագալիձեն միացավ ահաբեկիչներին և Ահմեդ Ալ-Գյուրջի անվան տակ սպառնաց սպանել Աջարիայի բոլոր անհավատներին և կոչ արեց Վրաստանի մահմեդականներին միանալ ջիհադականներին: Եվ, փաստորեն, միանում են: Մեկ ու կես տարի էր պետք, որ կայքն արգելափակեին, գործ հարուցեին և հասկանային, որ ահաբեկիչները միայն Պանկիսի կիրճում չեն: Ընդ որում՝ այդ կայքը միակը չէ, որ վրացերենով տարածում է ռադիկալ իսլամիզմ:
Լավ, ի՞նչ են անելու Վրաստանի անվտանգության մարմիններն ու մնացած բոլոր մարմինները, երբ ահաբեկիչների մի մասն ինչ-որ կերպ վերադառնա Վրաստան ու շարունակի գաղափարախոսական աշխատանքները: Մի՞թե էլի շարունակելու են բան ու գործ թողած՝ հայկական շրջանակներում սեպարատիստներ փնտրել: Է՞լ ինչ է պետք՝ հասկանալու համար, թե ովքեր են իրական սեպարատիստներն ու նրանց հովանավորները։

«Ջավախք» երիտասարդական միության նախագահ

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը