Աշխարհ

24.11.2015 18:42


Առնետը սելֆի է արել նյույորքյան մետրոյում (լուսանկար, տեսանյութ)

Առնետը սելֆի է արել նյույորքյան մետրոյում (լուսանկար, տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նյու Յորքի մետրոյում։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ Դոն Ռիչարդսը սպասում էր իր գնացքին, երբ հանկարծ մի առնետ նկատեց, որը վազում էր հարթակին քնած տղամարդու ուղղությամբ։

Ռիչարդսն անմիջապես որոշել է տեսանկարահանել՝ ինչպես է կրծողը մագլցում քնած տղամարդու վրա։ Վերջինն արթնացել է այն ժամանակ, երբ սմարթֆոնի վրա կանգնած առնետը սելֆի է արել, որի արդյունքում լույս է փայլատակվել։ Հանկարծակի արթնացած տղամարդը կտրուկ վեր է թռչում, իր վրայից նետում առնետին ու վախեցած փախչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը