Աշխարհ

26.11.2015 17:27


ԱՄՆ բանակային ստորաբաժանումները Թուրքիայից մտել են Սիրիա (լուսանկար)

ԱՄՆ բանակային ստորաբաժանումները Թուրքիայից մտել են Սիրիա (լուսանկար)

ԱՄՆ բանակի 50 զինծառայող Թուրքիայից անցել է Սիրիայի սահմանը և զբաղեցրել սիրիական Այն–Ալ–Արաբ քաղաքը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ «Ալ–Մայադին» հեռուստաալիքին հղումով։

Ըստ տեղեկությունների՝ զինվորականները թուրք–սիրիական սահմանը հատել են «Բայնար» հսկիչ անցագրային կետից, նրանց մի մասը հասել է Ղամիշլի քաղաք։

«Մոտ 50 ամերիկացի զինվոր և սպա է ժամանել Այն–Ալ–Արաբ՝ ԻՊ դեմ պայքարում քրդերին աջակցելու նպատակով»,–ասվում է տեղեկատվությունում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը