Աշխարհ

26.11.2015 21:57


Պուտին–Օլանդ հանդիպումը (տեսանյութ)

Պուտին–Օլանդ հանդիպումը (տեսանյութ)

Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ համագործակցության ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ պետք է միավորել ջանքերը համընդհանուր չարիքի դեմ պայքարում։

Պուտինը նաև անհրաժեշտ է համարել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային լայն կոալիցիա ստեղծելու աշխատանքները։

«Մենք տեսնում ենք, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում և շատ ջանք եք գործադրում լայնամասշտաբ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու համար։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը՝ մենք պատրաստ ենք նման համատեղ աշխատանքի, ավելին՝ դա լիովին անհրաժեշտ ենք համարում»,–նշել է Պուտինը։

Իր հերթին Ֆրանսուա Օլանդն ասել է, որ Ֆրանսիան այժմ, կարծես, գտնվում է ահաբեկիչների թիրախում, և նույնպես անհրաժեշտ է համարում գործողությունները համակարգելը, ջանքերը միավորելը՝ պայքարելու համընդհանուր թշնամու դեմ և քաղաքական լուծում գտնելու Սիրիայի հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը