Լրահոս

27.11.2015 11:42


Խոշոր հրդեհ Մեծավանում. այրվել են նաև մեկական խոզ, հավ և շուն

Խոշոր հրդեհ Մեծավանում. այրվել են նաև մեկական խոզ, հավ և շուն

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12.06-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցում այրվում է տան տանիք, իսկ մոտակայքում` խոտի դեզ և հարակից` երկու անասնագոմերի տանիքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.54-ին, մարվել՝ 20.56-ին:

Այրվել են Ա. Գ.-ին պատկանող մոտ 5000 հակ անասնակեր, մեկ անասնագոմի տանիքն ամբողջությամբ (72 քմ), երկրորդ անասնագոմի տանիքը` մասամբ (մոտ 32 քմ), տրակտորի կցորդի հետևի 2 անիվները, մեկական խոզ, հավ և շուն, ևս 2 շուն ծխախեղդ են եղել, ջերմային ազդեցությունից կոտրվել է տան պատուհանի ապակին և Ա. Պ.-ին պատկանող 200 հակ կուտակած անասնակեր, տրակտորի կցորդի հետևի 2 անիվները, խորդանոցի և նրան կից ավտոտնակի տանիքը` մասամբ (մոտ 30քմ):

Այս խորագրի վերջին նյութերը