Աշխարհ

27.11.2015 15:22


Պեսկով. «Էրդողանը փորձել է Պուտինի հետ կապ հաստատել միջադեպից 7-8 ժամ անց»

Պեսկով. «Էրդողանը փորձել է Պուտինի հետ կապ հաստատել միջադեպից 7-8 ժամ անց»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո իրոք փորձել է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։

«Դա տեղի է ունեցել միջադեպից 7-8 ժամ անց, ոչ ավելի շուտ»,-ընդգծել է Պեսկովը։

Նա նշել է, որ Էրդողանի այդ խնդրանքի մասին զեկուցվել է ՌԴ նախագահին։

Հիշեցնենք՝ Էրդողանը հայտարարել էր, որ Սու–24–ի միջադեպից հետո փորձել է հեռախոսակապ հաստատել Պուտինի հետ, սակայն ապարդյուն։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ պնդել էր՝ Էրդողանից Պուտինին զանգ չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը