Լրահոս

29.11.2015 13:36


Բուրաստան գյուղի մոտ բախվել են «ՎԱԶ-2106» և «Վոլկսվագեն պասատ» մակնիշի ավտոմեքենաները

Բուրաստան գյուղի մոտ բախվել են «ՎԱԶ-2106» և «Վոլկսվագեն պասատ» մակնիշի ավտոմեքենաները

Նոյեմբերի 29-ինբ, ժամը 00.05-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ Է.Ս.) 25SL321 պետհամարանիշով և «Վոլկսվագեն պասատ» մակնիշի 96AV900 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը պարզված չէ) ավտոմեքենաներն, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1985թ. ծնված Է.Ս.-ն և «Վոլկսվագեն պասատ» ուղևոր 1981թ. ծնված Բ.Մ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է ծանր:


Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը