Աշխարհ

01.12.2015 17:06


Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին բանակցություններում առաջընթաց չկա

Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին բանակցություններում առաջընթաց չկա

Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին բանակցություններում առաջընթաց դեռ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ամփոփելով Պուտինի և ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպման արդյունքները։

«Ինչ վերաբերում է իրական օպերատիվ գործողություններին, ապա դեռևս, հավանաբար, հանգամանքները բավականաչափ չեն հասունացել մեր գործընկերների առումով»,– Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

Խոսնակը նշել է, որ Փարիզի հանդիպումները ցույց են տվել կոնֆերանսի մասնակիցների անհանգստությունը Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի ոչնչացման կապակցությամբ։

«Այն հանգամանքը, որ Թուրքիան խոցել է ռուսական ինքնաթիռը, որը ռմբակոծում էր ահաբեկիչների դիրքերը, ինչպես ցույց տվեցին փարիզյան հանդիպումները, առաջացրել է բոլորի անհանգստությունը»,–ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Փարիզում Կլիմայի հարցերով ՄԱԿ կոնֆերանսում ելույթ ունենալուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Չինաստանի առաջնորդ Ցի Ցզինպինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը