Աշխարհ

01.12.2015 19:46


Ստամբուլի մետրոյում պայթյուն է որոտացել. կա զոհ (տեսանյութեր)

Ստամբուլի մետրոյում պայթյուն է որոտացել. կա զոհ (տեսանյութեր)

Այսօր Ստամբուլի մետրոյի «Բայրամփաշա» կայարանի ստորգետնյա անցումում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Պայթյունի հետանքով զոհվել է առնվազն 1 մարդ, կա նաև 1 վիրավոր։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, բայց, նախնական տվյալներով, այն կարող էր տեղի ունենալ տրանսֆորմատորի կրպակում։

Դեպքի վայր մեծ թվով շտապ օգնության և հրշեջ մեքենաներ են ժամանել։

Գնացքների շարժը դադարեցված է։

«RT»–ն հայտնում է, որ համացանցում արդեն իսկ հայտնվել է ինքնաշեն ռումբի պայթելու պահը պատկերող տեսանյութը։ Դրանում երևում է, որ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ գնացքը ժամանել է կայարան։

«NTV»–ն էլ տեղեկացնում է, որ ինքնաշեն ռումբը տեղադրված է եղել մետրոյի մուտքի մոտ կայանված ավտոմեքենայի տակ։ Կան որոշ տվյալներ, որ տուժել է մինչև չորս մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը