Կարծիք

14.01.2016 13:47


Թռե՛ք բաոբաբների վրա. մենք ձեր հավեսը չունենք

Թռե՛ք բաոբաբների վրա. մենք ձեր հավեսը չունենք

Սահմանադրությունը փոխելիս տարիուկես անդադար շեշտում էին, թե դա արվում է հատկապես մարդու իրավունքների ոլորտը բարեփոխելու համար:
Պարզվեց՝ խոսքը Կարեն Անդրեասյանին «բարեփոխելու» մասին էր:
Տարիուկես անդադար շեշտում էին, թե Սահմանադրությունը փոխում ենք, որ ավելի լավ ապրենք:
Պարզվեց՝ խոսքը «գոտիներս ձգելու» 2016-ին ավելի դժվար կյանքի սպասելու մասին էր (վարչապետն ու սոցապնախարարը հայտարարեցին):
Տարիուկես անդադար շեշտում էին, թե Սահմանադրությունը փոխում ենք, որ սահմանամերձ գյուղերի խնդիրները լուծենք:
Պարզվեց՝ խոսքը 2016-ը նախընտրական տարի հռչակելու մասին է. արդեն քանի օր է՝ բոլոր եթերներից հայտարարվում է, որ տարին նախընտրական է:
Այսինքն՝ երկրում կուտակված խնդիրները լուծելու մասին մոռացեք:
Դե արի ու մի ասա՝ տո ա՛յ «կապիկներ», հիմա էլ ստիպված ենք լինելու ողջ տարին ձեր նախընտրական «կապիկությունները» նայե՛լ...
Ո՞ր մեղքի համար:
Հավաքվեք-գնացեք էն Աֆրիկայի ներքևներում, մի տեղ կապիկների թագավորություն կա, ա՛յ, էնտեղ էլ ձեր նախընտրական արշավներն արեք: Թռե՛ք բաոբաբների վրա ու ինչքան մեյմունություն ուզում եք՝ արեք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը