Կարծիք

18.01.2016 17:40


Ատելությունն իշխանությունների հանդեպ վերածվում է երկրի հանդեպ ատելության

Ատելությունն իշխանությունների հանդեպ վերածվում է երկրի հանդեպ ատելության

Սպասում էի, որ Շուշան Պետրոսյանի հետ կապված պատմությունը մի փոքր հանդարտվի, բոլորը հանգստանան, նոր կարծիքս արտահայտեի: Մենք մի զարմանալի իրավիճակում ենք հայտնվել, երբ ատելությունը իշխանությունների հանդեպ վերածվում է երկրի հանդեպ ատելության: Տեսեք, Շուշան Պետրոսյանն իր մեկնաբանություններով պատասխանել է մի աղջկա, ով հայոց բանակի ու, առհասարակ, պետականության հանդեպ ոչ կոռեկտ արտահայտություններ է իրեն թույլ տվել: Ճիշտ է, Պետրոսյանը գռեհիկ կերպով է պատասխանել, բայց չեմ կարծում, որ իրենից այլ տիպի պատասխան էր պետք ակնկալել: Իմ համոզմամբ՝ խնդիրն ավելի խորն է. երբ բանակը, երկիրը, պետականությունը սկսում են պաշտպանել և մարմնավորել Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Սուրիկ Խաչատրյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Սերժ Սարգսյանը և նրանց նմանները, մարդիկ, զզվելով իշխանություններից, սկսում են ակամայից ոչ միանշանակ վերաբերվել նաև պետությանն ու պետականությանը: Մեզանում առկա է պետության ու իշխանությունների նույնականացման երևույթը: Սա փաստ է, ցավալի փաստ: Բայց նաև կարծում եմ, որ նրանք, ովքեր այսօր ասում են, թե «երկիրը երկիր չի», իրականում նկատի ունեն, որ «իշխանությունն իշխանություն չի»:

Այս փաստը խոսում է այն բանի մասին, որ իշխանափոխությունը մեզանում անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որ երկրի տնտեսական զարգացմանը նոր զարկ տրվի, այլ որովհետև պետք է փրկել պետականության գաղափարը մեր ժողովրդի մեջ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը