7or BLOG

Խոշտանգվող ավանակի եւ առյուծի ձագերի մասին տեսանյութը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանը

donkey-lionsԱյս տեսաձայնագրությունը դուրս եկավ Twitter-ից, հղում արվեց ու տարավծեց Facebook-ում՝ բլոգից բլոգ անցնելովև հասնելով պաշտոնական հաստատման։ Խոսքը գնում է մի տեսաձայնագրության մասին,  որտեղ վանդակում փակված ավանակին տանջում են առյուծի երկու ձագեր։ Վանդակի կողքին կանգնած մարդիկ հայերեն լեզվով քննարկում են վանդակում կատարվողը, հրճվում ու ծիծաղում, սակայն ինչ-որ պահի, երբ ավանակը փորձում է վնասել կորյուններից մեկին, սկսում են կրակել կենդանու ուղղությամբ։ Ըստ նախնական ենթադրությունների տեսանձայնագրությունում ՀՀ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մասնավոր գազանանոցն է, ինչը սակայն այսօր պաշտոնապես հերքեց պատգամավորը։ Ուղղակիորեն մեջբերում ենք պատասխանը.

–Մարդիկ ընկնում են շանտաժի հետևից, և հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ, որ գաք, տեսնեք, որ Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան։ Իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներին շատ սիրում եմ, և առավել ևս՝ առյուծը, որպես հզոր կենդանի։ Ո՞նց կարող եմ նման բաներ թույլ տալ:
–Ինչո՞ւ եք կենդանիներ պահում:
–Սիրում եմ, պահում եմ, դա արգելվա՞ծ է օրենքով:
–Իսկ ինչո՞վ եք դրանց կերակրում:
–Հորթի մսով: Օրեկան ամեն մեկին էլ թարմ 10 կգ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տները այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանը իր կենդանիներին այդպես լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես:
–Իսկ եթե գազանանոցին նվիրեք կենդանիներին:
–Գազանանոցին այնքա՜ն եմ նվիրել։ Հիմա իրենք տեղ չունեն, թե չէ էլի կնվիրեմ: «Շանթ» հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք պատահել, Ծառուկյանի վրա էին գցում, բայց Գագիկ Ծառուկյանն ինչ որ անում է, բացահայտ ասում է: Հիմա ստից բան են ման գալիս որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում:

Հ.Գ. Տեսաձայնագրությունը կարող եք տեսնել այստեղ, եթե նյարդերից մի փոքր անգամ թույլ եք, խորհուրդ կտամ առհասարակ չնայել։ Ինչ որ է, ցավալի է, որ նման բան, կարևոր չէ ում «գազանանաոցում», բայց կատարվում է Հայաստանում…

Related posts:

  1. Գագիկ Ծառուկյանն ու նրա ներկայացուցիչների գնահատականները 2009–ի վերաբերյալ Այսօր «Դե ֆակտո» ակումբում նախանշված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության...
  2. Հովիկ Աբրահամյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը ամուսնանում են Տեղական “Անկախ” պարբերականի հաղորդմամբ վաղը «Օջախ» ռեստորանում կկայանա «Բարգավաճ Հայաստան»...
  3. Գագիկ Ծառուկյան. «Ուրիշ…» Փետրվարի 1-ին՝ ՀՀ ԱԺ 4-րդ գումարման 7-րդ նստաշրջանի մեկնարկի օրը,...
  4. Գագիկ Ծառուկյան. “Ինքն իր տեղում չէ ու չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ոչ էլ…” Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է...
  5. Գագիկ-փայատե՞ր, թե՞ «Գա՛-գի՛կ, նախագա՛հ» «7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

20 մեկնաբանություն “Խոշտանգվող ավանակի եւ առյուծի ձագերի մասին տեսանյութը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանը”
  1. ՀայՔ (Արմենիա) ասում է՝

    Ծառուկյանը ճիշտ է ասում, որ սա իր առյուծները չեն: ըստ իմ ունեցած ինֆորմացիայի` սա Պետեկամուտների նախարարության ղեկավար Խաչատրյան Գագիկի գազանանոցից դուրս եկած կադրերն են: Հաստատ չէ, բայց ավելի հստակ է, ըստ իս…. Մի խոսքով` սա սադիզմ է, իսկ տեսել եք այս վիդեոն ամբողջությամբ? Մի խայտառակ ֆաշիզմ կենդանու հանդեպ: Բոլոր այդ մասնակիցներին անխտիր ՎԱՌԵԼ….

  2. ԲՀԿ նախագահ. «Շանտաժ անողի ականջը կձգեմ»

    -Ով այդ շանտաժները տարածում է, պետք է պատժվի և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ ֆինանսապես,-ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով ինտերնետում տեղադրված տեսանյութին, որտեղ վանդակում առյուծները տանջում են մի ավանակի։

    Հարցին, թե ֆիզիկապես ասելով՝ ի՞նչ նկատի ունի, պատգամավորն ասել է.

    -Այդ սխալ լուր տարածողի ականջը պետք է ձգեմ։

    Նշենք, որ տարբեր մեկնաբանություններ են հնչում այն մասին, թե այդ առյուծները Գագիկ Ծառուկյանինն են։

    7or.am

  3. Pogos ասում է՝

    Im karciqov dranq vagrer en, voch te aryuc…Incheve AMOT e, es ur enq hasel… Oligarxner@ el pox chunen, vor kerakren kendaninerin, HARAZAT HORN En gcel aryucnerin(im hamozmamb-vagr en) kerakrelu hamar, AMOT e…

  4. Lavates ասում է՝

    Chem karox haskanal inch@ karoxe drdel mardun nman ararkneri, ur enk menk gnum??? Gone kendaninerin hangist toxnen, tox irar gzen, uten, ajdpes gone inch vor te ogut klini. Inchi mardaspanutjan nkarmamb mahapatij@ kirareli e, isk nmanatip depkeri hamar voch???

  5. Սմբատ Ղահրամանյան ասում է՝

    Բարև Ձեզ ես Սմբատն եմ հայտնում եմ ներողություն, որ երբ տեսա այս վիդեոնյութը այնպես ակտիվացա ասես ինձ էին հոշոտում, և ինչ ասես թույլ տվեցին ինձ գրել համացանցում:

    Ներողություն եմ խնդրում, քանզի դեռևս շատ փոքր եմ թե տարիքով և թե մասնագիտական փորձով ու բացարձակ չեմ պատկերացնում թե ինչ են ուզում ասել մարդիկ երբ խոսում են լրագրողական էթիկայի մասին:

    Իրոք կներեք, ես համացանցում շատ լինելով երբեմն կտրվում եմ իրականությունից

  6. Lawyer ասում է՝

    Վարչական Իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
    Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

    Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը`

    առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

  7. Pogos ասում է՝

    Lowyerin; cheq parzabani noric, qanivor,yete &isht haskaca, kareli e pashtonatar andzanc xoshtangel u tuganvel michin ashxatavarci 80apatiki chapov. ed paymannerum yes mi 50 pashtonatar andz karox em xoshtangel ( aryucneri vandakn el nranc hamar vat cher lini) naxapes v&arelov tuganq@.

  8. Lawyer ասում է՝

    Պողոսին:
    Խոսքը պաշտոնատար անձանց խոշտանգելու մասին չէ: Խոսքը վերաբերվում է կենդանիներին խոշտանգելուն: Վարչական նորմի համատեքստում խոշտանգման օբյեկտը կենդանին է, ոչ թե պաշտոնյան:
    Խնդրում եմ ուշադիր կարդալ նորմը: Մարդուն խոշտանգելը առանձնապես ծանր հանցագործություն է և պատժվում է ազատազրկմամբ:

  9. Pogos ասում է՝

    Ay-ay-ay! Harcs pashtonatar andzin er verabervum, voch te mardun…

  10. Pogos ասում է՝

    Cheq karcum, vor Hayastanum pashtonatar andziq haytnvac en ays nuyn avanaki derum, parzapes vandakum 2-ic aveli aryucnar(vagrer) kan?

  11. Սեվակ ասում է՝

    Ծառուկյան ¶ագոն իզուր ա կաշվից դուրս գալիս, թե իրա առյուծները չեն: Եթե ես անգամվանը իրանը չեն, բայց հաստատ շուն կռվացնելու սիրահարը խո ինքն ա. Խո իզու չեն պտտվոմ լուրերը, թե նա մարդկանց վանդակի մոï տանելով ահաբեկում ա, կամ ոնց որ ինքն ա ասում` ականջները քաշում ա: 7.5-ի Հովոյի հասցեին ակնարկները հերիք էին հասկանալու, որ էդ կատեգորիայի մարդիկ մենակ էշերին առյուծների մոտ գցելուն չի, որ ունակ են: Ավելի շատ բանի ե ունակ: Ու մեր հանրապետությունում մի քանի հազար մարդ դրան ընտրում ա, պատկերացնու?մ եք:

  12. Սեվակ ասում է՝

    Լրացում. Աղվան Հովսեփյանը պետք ա իրա հայրենակցի թիկունքին կանգնի. վիրավորել են աբարանյան ազգին: Իսկ եթե լուրջ` նորմալ ելրկրում կբռնեին էդ անօրեններին ու անլեզու կենդանուն նման տանջանքի ենթարկելու հմար կուղարկեին ճաղավանդակներից էն կողք` առյուծնեի նման: Մարդկանց դեմքերը կլիպում պարզ են ու շատ հեշտ ա բացահայտելը: Առյուծներից մեկի անուն Սիմբա յա, մյուսինը` Լալա: Էդ ինչ մի դժվար բանա էդ մարդկանց գտնելը: Վստահ եմ` Հայաստանի պաշտոնյաների մեծամասնությոնը դեմքով (կասեր Ծառուկյանը) ճանաչում ա առյուծներին էլ, վանդակն էլ, տեղանքն էլ: Ուղղակի աբսուրd երկիր ենք դառել: Այ Գագոն որպես կենդանիների սիրահար ու իրան մաքրել ուզեցող մադ թող դիմեր դատախազին, խոսքը գործ դարձներ, ու գտնեին էդ լկտիներին, պատժեին: Թե չէ նկարներն առած էկել ա պառլամենտ, ասում ա եկեք տուրիստական կազմակերպեմ դեպի տունս ու վանդակներս, գնանք առյուծնեիս դենմքով ճանաչեք, տեսեք ոնց են տաս կիլո հորթի թարմ միս ուտում ու ինձ էլ շանտաժ մի արեք: Եթե իրա առյուծները չեն, թող պահանջի գործ հարուցեն. համ կդատապարտեն նման լկտի կայֆարիկներին, համ էլ ինքը կմաքրվի: Իսկ եթե դա չի անում, ուրեմն ինքն էլ նոյնն ա, ուղղակի ասում ա` էս անգամ ես չեմ: Չնայած, խի եմ զարմանում ո էշին խոշտանգողներին չեն բացահայտում: Հոկտեմբերի քսանյոթ կա, մարտի մեկ կա ու լիքը նման բաներ….

  13. Գագիկ Ծառուկյանի իրավաբանները շանտաժ անողներին դեռ չեն գտել

    -Մեր դեմ ուղղված PR-ը բումերագի էֆեկտով լավ հակադարձ կստանա,- «Փաստարկ» ակումբում «7օր»-ին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ նշելով, որ թեև իրենք դեռ չեն գտել ինտերնետում տեղադրված այն տեսանյութը տարածողներին, որտեղ վանդակում առյուծները տանջում են մի ավանակի, սակայն հայտնաբերելու դեպքում կդիմեն դատարան։

    Հիշեցնենք, որ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքել էր շրջանառվող լուրերը, թե այդ առյուծներն իրենն են։ Ավելին, նա նշել էր, որ «այդ սխալ լուր տարածողի ականջը պետք է ձգել։ Ով այդ շանտաժները տարածում է, պետք է պատժվի և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ ֆինանսապես»։

    Գ. Ծառուկյանի իրավաբաններին արդեն հանձնարարվել է հետաքննել գործը։

    -Եթե կարողանան այդ հասցեատիրոջը գտնել, ում դեմ մենք դատական հայցով կարողանանք մտնել դատարան, բնականաբար, մենք դա անելու ենք և փոխհատուցման գումարի հայցով մտնելու ենք դատարան։ Եվ ես անձամբ նախաձեռնելու եմ, որ այդ գումարները փոխանցվեն կենդանիների պաշտպանության կոմիտեին,- ավելացրել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը։

    7or.am

  14. Lawyer ասում է՝

    Փոխհատուցման պահով ԲՀԿ-ն սխալվել է:
    Հայաստանի Հանրապետությունում կարելի դատական կարգով միայն պահանջել, որ նյութը տարածողը դա հերքի հենց այն միջոցներով, որոնցով տարածել է:
    Քաղաքացիական օրենգիրքը դրամական փոխհատուցում է նախատեսում ռեալ վնասի, ծախսերի և բաց թողնված օգուտի համար: Ուրիշ ոչինչ:
    Հայաստանում ո՛չ նոմինալ, ո՛չ էլ բարոյական դրամական փոխհատուցում չկա:

  15. Քանի որ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի թեման ակտուալ է, այդ համատեքստում կարդացեք.

    Գագիկ Ծառուկյանը Բուլղարիայում 25 մլն €–ով հանքային ջրերի գործարան է գնել

    Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Բուլղարիայում հանքային ջրերի գործարան է գնել՝ վճարելով 25 մլն €։

    -«Մուլտի գրուպ կոնցեռնի» կողմից առաջարկ է արվել, հարցը քննարկվել է, գտել են, որ համապատասխան և շահավետ ներդրում է, և այդ գործարքը կատարվել է,- «7օր»-ին ասել է Խաչիկ Գալստյանը։

    7or.am

  16. Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանը նույնպես առյուծ է պահում` գրում է “Հայկական Ժամանակ” օրաթերթը

    Աֆյանը և յուր քարտուղարուհին

    Երեկ, երբ մեր թղթակիցը փորձում էր ոստիկանությունից ճշտել սույն տեղեկությունը, խնդրելով հաստատել կամ հերքել այն, ոստիկանության լրատվական ծառայությունից առաջարկել են դիմել անձամբ Աֆյանին։ Ոստիկանությունում երեկ մեկը մյուսի վրա են գցել սույն հարցը Աֆյանից ճշտելու պատասխանատվությունը, և որևէ մեկը այդպես էլ չի համաձայնել թղթակցի հարցը փոխանցել Սաշիկ Աֆյանին։

    Երբ թղթակիցը զանգահարել է Աֆյանի ընդունարան, նրա քարտուղարուհին հայտարարել է, թե իր շեֆը տեղում չէ, և ինքը տեղյակ չէ՝ կլինի՞ այսօր, թե՞ ոչ։ Մի քանի անգամ զանգահարելուց և «չի եկել» պատասխանը ստանալուց հետո հարցը թղթակիցը փոխանցել է Աֆյանի քարտուղարուհուն և խնդրել է՝ ճշտել մեր տեղեկությունները։

    Աշխատանքային օրվա ավարտին Աֆյանի քարտուղարուհու պատասխանը «ՀԺ»-ի հարցին եղել է կարճ՝ «Լսի, դուք հիվանդ ե՞ք»,- կիսափողոցային տոնայնությամբ վրա է տվել Աֆյանի քարտուղարուհին ու անջատել հեռախոսը։ Մեր թղթակիցը կրկին զանգահարել է և փորձել ճշտել, թե դա Աֆյանի՞ պատասխանն է, թե՞ Աֆյանի քարտուղարուհու ինքնագործունեությունը։ «Լսի, դու գլխից հիվանդ ե՞ս»,- նույն ոճով շարունակել է քարտուղարուհին։

    «Դուք դա ձե՞ր նախաձեռնությամբ եք ասում, թե՞ Աֆյանն է ասել, որ փոխանցեք»։ «Ես եմ ասում»,- հնչել է քարտուղարուհու պատասխանը։ «Իսկ եթե Աֆյանը իմանա, որ հարց ենք ուղղել, ու դուք չեք փոխանցել»,- համբերատար կերպով շարունակել է մեր թղթակիցը։ «Ես իրան փոխանցել եմ, ու ինչ-որ պետք ա, դու պատասխանը ստացար ու մյուս անգամ էլ ստե չզանգես»,-ասել է ու անջատել հեռախոսը…

  17. Арман ասում է՝

    Toxmaxi Mhern el uni es lsel em, karelia stugel

Trackbacks

Check out what others are saying about this post...
  1. [...] աղբյուրներում հաստատում կամ հերքում ստացել։ Խոսքը «Խոշտանգվող ավանակի և առյուծի ձագերի մասին» պատմության և Հրանտ Թոխատյանի ու Ալբերտ Ազարյանի [...]

  2. [...] աղբյուրներում հաստատում կամ հերքում ստացել։ Խոսքը «Խոշտանգվող ավանակի և առյուծի ձագերի մասին» պատմության և Հրանտ Թոխատյանի ու Ալբերտ Ազարյանի [...]



Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics