7or BLOG

Բլոգերների ակումբի առաջին հանդիպումը կայացավ

bloggers Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը երեկոյան։ Մոտ 50 բլոգեր իրական կյանքում առաջին անգամ հանդիպեցին և փոխանակեցին «օն–լայն» տիրույթում ստացած իրենց փորձառությունը։ Ապա հայկական բլոգոսֆերայի զարգացման համատեքստում քննարկվեցին բազմաթիվ խնդիրներ։ Հանդիպումը նախաձեռնած «Նեո մեդիա» պրոյեկտի ներկայացուցիչները հանդիպմանը մասնակցող բլոգերներին առաջարկեցին իրենց տեսակետը հայտնել բլոգինգը, որպես այդպիսին, կարգավորման դաշտ բերելու կամ համակարգելու հարցի առնչությամբ։

Քննարկվեց նաև բլոգինգի, որպես քաղաքացիական լրագրության, ինֆորմացիայի տարածման և ընթերցողի առաջ պատասխանատվության խնդիրը։ Բլոգերները պայմանավորվեցին հաջորդ նմանատիպ հանդիպմանը ծանոթություննից անցնել դեպի նախաձեռնությունների իրականացման, ինտերնետ տիրույթում հայկական բովանդակությունը ներկայացնելու, ինչպես նաև որպես գովազդային հավանական տիրույթ՝ բլոգներում տարածք վաճառելու, համատեղ կատալոգով հանդես գալու և այլ հարցեր։ 

Նշենք, որ ըստ մոտավոր հաշվարկների՝ ներկայումս հայկական բովանդակությամբ 3000–ի հասնող բլոգներ կան գրանցված, որոնցից շուրջ 500–ը պարբերաբար թարմացվում են և «օն–լայն» տիրույթում գործող որոշ լրատվամիջոցներին գերազանցող այցելություններ են գրանցում։

Related posts:

  1. Բլոգերները կհանդիպեն իրական կյանքում Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 21-ին,...
  2. Կոռուպցիան, խաշը և կանանց իրավունքները հայ բլոգերների աչքերով Հայկական բլոգոսֆերան այս օրերին նախատոնական տրամադրությամբ տարեվերջյան իրադարձություններն է ամփոփում։...
  3. Այսօր Վաշինգտոնում կկայանա Սարգսյան-Էրդողան հանդիպումը Այսօր, Երևանի ժամանակով 18:30-ին, Վաշինգտոնում կկայանա Հայաստանի նախագահի և Թուրքիայի...
  4. 2009 – բլոգային տարվա ամփոփում Հայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանը ընդունված է համարել...
  5. Իրանի առաջին տիկինը խոսեց… Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կինը Հռոմում մասնակցել է, ՄԱԿ գագաթաժողովին...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

4 մեկնաբանություն “Բլոգերների ակումբի առաջին հանդիպումը կայացավ”
  1. Lusine Barseghyan ասում է՝

    Ոնց էի ուզում ներկա գտնվել, բայց ցավոք սրտի չկարողացա, հուսով եմ հետաքրքիր է անցել

  2. Marine ասում է՝

    Shat hetaqrqir a. Iharke, husov em, parberakan bnuit a krum et handipumnere.

Trackbacks

Check out what others are saying about this post...
  1. [...] Ի դեպ, դասընթացային ֆորմատով 2009–ի դեկտեմբերին նաև «Բլոգինգ, բլոգի կառավարման էթիկա» Ծաղկաձորյան հանդիպումը տեղի ունեցավ։ Տարատեսակ հանդիպում–քննարկումներ տեղի ունեցան նաև Հայաստանում Բրիտանական խորհրդի /Բրիտանացի հայտնի քաղաքական բլոգեր/ , ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան և «Ամերիկյան անկյուն Երևանում»/ գրասենյակի նախաձեռնությամբ /բլոգների մասին սեմինար լրագրության ուսանողների համար/ Իսկ ահա տարեվերջում արդեն «Նեո մեդիա»–ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպումը։ [...]

  2. [...] Ի դեպ, դասընթացային ֆորմատով 2009–ի դեկտեմբերին նաև «Բլոգինգ, բլոգի կառավարման էթիկա» Ծաղկաձորյան հանդիպումը տեղի ունեցավ։ Տարատեսակ հանդիպում–քննարկումներ տեղի ունեցան նաև Հայաստանում Բրիտանական խորհրդի /Բրիտանացի հայտնի քաղաքական բլոգեր/ , ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան և «Ամերիկյան անկյուն Երևանում»/ գրասենյակի նախաձեռնությամբ /բլոգների մասին սեմինար լրագրության ուսանողների համար/ Իսկ ահա տարեվերջում արդեն «Նեո մեդիա»–ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպումը։ [...]



Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics