7or BLOG

Հրանտ Թոխատյանի «Mea Culpa»-ն

Toxatyan

Related posts:

  1. Սոս Սարգսյան VS Հրանտ Թոխատյան. կա՛մ կգժվենք, կամ… «Թուրքերի հետ շփվելն արդեն մտահոգություն է ու այդպես էլ մինչև...
  2. Հրանտ Տեր–Աբրահամյան. «Ես կոնկրետ չեմ կարող ասել, որ լրիվ կիսում եմ այն դետերմինիզմը, որն այդ տեսակետի մեջ կա» «7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ -Համամի՞տ...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

20 մեկնաբանություն “Հրանտ Թոխատյանի «Mea Culpa»-ն”
  1. «Առա՛ջ, Հայաստանը» կադրից դուրս և ներս

    Երեկ երեկոյան http://www.youtube.com կայքում մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում դերասան Հրանտ Թոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն ընտրողներին կոչ անում իրենց ձայնը տալ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին։

    Կայքում տեղադրվածը, սակայն, եթեր հեռարձակելու համար խոտան համարվող տարբերակն է, որտեղ Ալբերտ Ազարյանը և Հրանտ Թոխատյանը բառի ուղղակի իմաստով հայհոյում են դեռ այն ժամանակ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին։

    Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց հետո Երվանդ Զախարյանը նշանակվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ և պաշտոնավարում է մինչև այժմ։

    «7օր»-ն այսօր փորձել է պարզել, թե ո՞վ կարող է լինել համացանցում նման տեսանյութի տեղադրման հեղինակը, և ի՞նչ նպատակ է դա հետապնդում։ Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանի և Հրանտ Թոխատյանի հետ այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել։ Հեռախոսազանգերին չեն պատասխանել նաև Անշարժ գույքի պետական կոմիտեի մամլո գրասենյակից։

    Ինչ մնում է Ալբերտ Ազարյանին, ապա նա «7օր»-ին ասել է, որ դա ընդամենը սադրանք է։

    -Ո՞նց կարող է պատահի՝ Ալբերտ Ազարյանն իր նախագահին այդպես հայհոյի։ Դա սարքովի բան է։ Դա հատուկ պատրաստել են, որ ինձ վարկաբեկեն։ Հարկավոր է այդ հիմարների բերանը փակել։ Ուզում եմ, որ իմանաք, որ ես այդպիսի բան կյանքում չեմ ասի,- վստահեցրել է Ա. Ազարյանը։

    Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նման մանր-մունր բաները, թե ով ինչ է տեղադրել youtube-ում, ինքը չի մեկնաբանում։

    -Ես մեկնաբանում եմ քաղաքական հայտարարությունները և գործողությունները,- ասել է Է. Շարմազանովը՝ միաժամանակ հավելելով, որ տեղյակ չէ, թե 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածուին գովազդող տեսահոլովակների նկարահանող խմբում ովքեր են ընդգրկված եղել։

    Այդուհանդերձ, ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ նախընտրական քարոզչությունն իրականացրել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը։ Ի դեպ, հիշեցնենք, որ նախընտրական շտաբի ղեկավարը ՀՀ ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, իսկ տեսահոլովակների նկարահանումները, մեր տեղեկություններով, իրականացնում էր «Շարմ» ընկերությունը։ Թե ինչպե՞ս կարող էր այդ տեսագրությունը հայտնվել համացանցում, և արդյոք տեսահոլովակների բոլո՞ր մասնակիցներն են նման դժկամությամբ քարոզել Սերժ Սարգսյանին՝ դեռ կփորձենք պարզել։

    Ի դեպ, տեսանյութի լուսագրերում գրված է. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սենց բաներ չկային. մարդիկ թեկուզ հետևից իրենց թույլ չէին տա սենց արտահայտություններ»։ Հատկանշական է, սակայն, որ երբ առաջին անգամ այդ տեսանյութը հայտնվել է համացանցում, վերոնշյալ լուսագիրը չի եղել. այն հետո է ավելացվել։

    Թե այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանել է.

    -Չէի ուզի մտնել այդ դաշտ և հակադրել երկրորդ և երրորդ նախագահին, և խորհուրդ էլ կտայի այդ մարդկանց, ովքեր նրանց իրար են հակադրում և ուզում են այդպիսով բոնուսներ ստանալ կամ իրենց ռեյտինգը բարձրացնել, չխաղան նմանատիպ վտանգավոր խաղեր և պղտոր ջրում ձուկ չորսան։ Հանրապետական կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ 10 տարի շատ հաջող, նորմալ աշխատել է կոալիցիայում, հիմա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում ենք մեր քաղաքականությունը։

    7or.am

  2. Ազարյանի ու Թոխատյանի սկանդալային խոսքերի նկարահանումը «Շարմը» չի իրականացրել

    «Youtube.com» կայքում տեղադրված հայտնի տեսանյութը, որտեղ նախագահական քարոզարշավի ժամանակ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը և դերասան Հրանտ Թոխատյանը հայհոյում են այն ժամանակվա վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և քաղաքապետ Երվանդ Զախարյանին, պարզվում է, «Շարմ» ընկերությունը չի նկարահանել։ Այդ մասին «7օր»-ի հետ զրույցում ասել է «Շարմ» ընկերության լրատվական բաժնի աշխատակից Աննա Ավանեսյանը։

    -«Շարմ» ընկերությունը չի իրականացրել այդ նկարահանումը։ Հետևաբար չի իրականացրել նաև մոնտաժը, առավել ևս՝ տեղադրումը համացանցում,-ընդգծել է Ա. Ավանեսյանը։

    7or.am

  3. Շուշան Պետրոսյանն ասել է այն, ինչ մտածել է

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, youtube կայքում տեսանյութ էր տեղադրվել, որտեղ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզչության շրջանակներում ՀՀԿ թեկնածուի համար նկարահանված տեսահոլովակների կադրից դուրս դերասան Հրանտ Թոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը հայհոյում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին։

    «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսով նախընտրական քարոզչությանը մասնակցում էր նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Այսօր նա «7օր»-ին պատասխանել է, որ անձմաբ ինքը կադրում ասել է այն, ինչ մտածել է.

    -Ես ինչ մտածել եմ, դա եմ ասել։ Ինձ ո՛չ գրված տեքստ են տվել, ո՛չ մի այլ բան,- վստահեցրել է Շ. Պետրոսյանը՝ հավելելով նաև, որ կադրից դուրս էլ թերևս խոսել է այն մասին, թե ինչ լավ է, որ տաք կամ ցուրտ եղանակ է։

    Օրեր առաջ youtube-ում տեղադրված տեսանյութն էլ երգչուհին չի տեսել, չի էլ ցանկանում այն դիտել, քանի որ այդ շրջանի հետ կապված որևէ բան իրեն այլևս չի հետաքրքրում.

    -2 տարվա պատմություն ունեցող թեման բոլորովին հետաքրքիր չի։

    7or.am

  4. Լ. Գալստյան. «Վարագույրի հետևում «լավ տղու» կեցվածքը եղկելի է»

    Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում youtube.com համացանցում հայտնված, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի և դերասան Հրանտ Թոխատյանի կողմից, Սերժ Սարգսյանի նախընտրական գովազդի նկարահանման ժամանակ վերջինիս և այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեին արված հայհոյանքները, ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը պատասխանել է.

    -Ով չգիտի, որ մեր իրականության մեջ ամեն ինչ իր գինն ունի: Երբ չարկերտավոր մտավորականների ու արվեստագետների մի խումբ կոչումներ, պարգևներ, հոբելյարններ, անհատույց տարածքներ ու մեքենաներ է նվեր ստանում, մի քանի հազար դոլարով հարսանիքներ են «ծաղկեցնում» թող այն ժամանակ հիշեն այս կամ այն պաշտոնյանի հոգեբարոյական կերտվածքի կամ սեռական կողմնորոշման մասին: Վարագույրի հետևում «լավ տղու» այդ կեցվածքը եղկելի է: Ափսոսում եմ, որ բոլոր ժամանակների պալատական մտավորականների այդ տեսակի պատճառով հասարակությունը հիասթափվում է իրական մտավորականներից, որոնք քիչ չեն, բայց երբեք իրենց խղճին ու հավատամքին հակառակ կեցվածքի պարտադրանքին չեն ենթարկվում: ՀՀ նախագահը կամ հանրապետականը իմ պաշտպանության կարիքը չունի: Այնուամենայնիվ, իբրև քաղաքացի, չէի ուզենա, որ իմ երկրի նախագահը իրեն շրջապատեր քծնողներով ու պատեհապաշտներով, ինչպես ժողովուրդը կասեր «նույն աղբյուրից խմող և թքողներով»: Սա թող քաղաքական դաշտին դաս լինի թե’ քարոզարշավի, թե’ շրջապատն ընտրելու առումով: Իսկ առհասարակ, եկեք ավելի խորքային ու լուրջ հարց հնչեցնենք, թե ինչու է հանրային ու քաղաքական այնպիսի կենսոլորտ ստեղծվել հանրապետությունում, որ կենսագրություն ունեցող մարդկանց դրդում են երկու ճշմարտությամբ ապրել ու դիմել ոչ բարոյական կեցվածքի»:

    7or.am

    • Edgar ասում է՝

      himi sax or@ aravotic irigun et eq qnnarkum,,,vor et — govabanum er,,,,Azaryann el erevuma vor zzvac er arden,,,,heto sireliners 21 rd darum shat hesht voroshum en da montaj er te voch,,,aynpes vor,,,spasenq arajika zargacumnerin,,,,

  5. Համացանցում տեղադրված հայհոյանքներն, ըստ Գալուստ Սահակյանի, պրովակացիոն խաղեր են

    -Ես չեմ տեսել այդ տեսանյութը,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում այս օրերին ակտիվ քննարկումների թեմա դարձած տեսանյութը, որը տեղադրվել է համացանցում, ասել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:

    -Հավանաբար դրանք պրովակացիոն խաղեր են,-նկատել է Գալուստ Սահակյանն ու ասել, որ որևէ ենթադրություն չունի, թե այդ սադրանքն ում կողմից է արված:

    -Մի երկու տարի առաջ էլ Սադոյանն էր հայհոյում բջջային հեռախոսներում,-հիշեցրել է ՀՀԿ խմբակցության նախագահն ու նշել, թե այդ տեսանյութը քաղաքական չէ և քննարկելու առարկա չէ:

    7or.am

    • Arman ասում է՝

      Galusyic haziv el et dzev himar meknabanutyun……..mardiq inch mtacel en et el asel en inch ka, te dranc cher hasnum hayhoyel? manric amen inch ir texn e @nknelu????? araj aranc montaji HAYASTAN

  6. Lragrogh ասում է՝

    Karcum em aynqan el amot che ayd tesanyutum artahaytac xosqery, kam aynqan el amotali u vat vichakum chen haytnvel ayn mardik, vornc uxxaki podstavka en arel, vorqan henc es tesak hodvacner, nyuter ev qnnarkumner kazmakerpogh u anckacnoghneri ararqnery. Shat aveli xaytarakutyun e nax ditely da ev heto qnnarkel.

  7. Դանիել ասում է՝

    Ախր չեմ հասկանում, թե նախկին քաղաքագլուխը, ըստ Թոխատյան Հրանտի, ի՞նչ կապ ունի գերմանացի մեծ գրողի հետ:

  8. Pogos ասում է՝

    Cankacac hanrapetakan el ir hogu xorqic artahaytvelu depqum xosq@ kavarti Azaryani xosqerov, bayc yete srtanc xosi… u vax@ tuyl chi talis. u mexq en voxormeliner@….Toxatyann el e mexq…zaxaryann el…

  9. Avo ասում է՝

    martiq chisht en asel u asel en ayn inch ka, uxaki ushacumov u taqun.

  10. Նույն “առիթով” Ազարյանի մեկնաբանությունը.

  11. Թոխատյանի մեկնաբանությունը.

    -Պարոն Թոխատյան, youtube-ում տեղադրված հայտնի տեսաերիզը դարձել է լրատվամիջոցների բուռն քննարկման առարկա: Ի՞նչ կասեք այդ մասին:

    - Նախևառաջ, ես կուզենայի ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր դիտել են այդ տեսաերիզը, իհարկե, առաջին հերթին՝ Երվանդ Զախարյանի ընտանիքից ու նրանից անձամբ: Երկրորդը, որ կուզենայի ասել, այն է, որ բոլոր նրանք, ովքեր այստեղ – այնտեղ գոռգոռում և գրում են, թե իբր ես ընդհատակ եմ անցել ու չեն կարողանում ինձ գտնել, բացարձակ սուտ է, որովհետև ես լինում եմ իմ աշխատանքի վայրում, ամեն երեկո խաղում եմ ներկայացման մեջ, որից հետո գնում եմ ուղիղ եթերի: Հնարավոր չէ, որ ինձ գտնելն անհնար լինի:

    Ինչ վերաբերում է բուն տեսահոլովակին, ապա ինձ համար ոչ այնքան վիրավորական, որքան ցավալի է այն փաստը, որ ոչ ոք մինչև այսօր չի փորձել խորանալ, հասկանալ, թե ինչո՞ւ պաստառի վրա արված և այդպես էլ չցուցադրված նախընտրական իմ ձայնագրության ֆոնը կանաչ է: Ախր կարելի էր գոնե խորանալ դրա մեջ. որովհետև իրար վրա դրված է երկու ձայնագրություն կամ, պարզ ասած, մոնտաժված է: Չտեսնել դա հնարավոր չէ:

    - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր արտահայտած կարծիքը:

    - Սկսած 90-ականներից՝ իմ կարծիքն իմ քաղաքի մասին եղել է այդպիսին, իսկ քաղաքապետին անձնապես վիրավորելու պատճառ չունեի: Ես կարող էի անդրադառնալ նրա վատ աշխատանքին, նրա արժանիքներին՝ որպես քաղաքապետ, սակայն որպես անձ՝ ես երբեք ինձ թույլ չէի տա վիրավորել մի մարդու, որի հետ հազիվ ծանոթ եմ:

    - Իսկ ո՞վ կարող էր տարածել տեսաերիզը:

    - Ամենաշատը ես եմ շահագրգռված, որպեսզի գտնվի այն մարդը, որն արել է դա, քանի որ դա, այսպես թե այնպես, ինձ համար էլ խոչընդոտներ է ստեղծում իմ աշխատանքում, նաև՝ որպես ընկերության տնօրեն: Անընդհատ հարկավոր է լինում հանդիպել, բացատրություններ տալ: Կրկնում եմ՝ ամենաշատը ես եմ շահագրգռված, որ գտնվի այդ մարդը, ով արել է դա, որովհետև ինձ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է դա արվել և ո՞ւմ էր դա հարկավոր:

    Նախ՝ ինչո՞ւ հատկապես ես և, մանավանդ, Ալբերտ Ազարյանը: Երկրորդ՝ եթե դա պետք է օգտագործվեր այս կամ այն նպատակներով, և եթե այդ կադրերը գոյություն ունեին դեռ մեկուկես տարի առաջ, ինչպես պնդում են, ապա այդ ժամանակ դրանք օգտագործելու ամենապատեհ ժամանակն էր՝ ընտրությունները նոր էին ավարտվել:

    Հետաքրքիր է, թե ինչո՞ւ այդ կադրերը երկու տարի պահվեցին և, հանկարծ, այսօր լույս աշխարհ բերվեցին, և այսքան աղմուկ-աղաղակ բարձրացավ: Ես շատ եմ ցավում, մանավանդ, Ալբերտ Ազարյանի համար, քանի որ ճանաչելով նրան՝ չեմ կարող հավատալ, որ այդ բազմավաստակ մարզիկը կարող էր ինչ-որ ձևով վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ երկրի նախագահին:

    Կրկնում եմ՝ չէի ցանկանա, որ այս ամենը ինչ-որ մեկի կողմից օգտագործվեր ինչ-որ նպատակով: Ինձ, համենայնդեպս, դա հարկավոր չէ:

    Ուզում եմ ասել նաև շահարկվող այն մտքի մասին, թե կադրում ես ասում եմ մի բան, իսկ կադրից դուրս՝ մեկ այլ բան: Դա այդպես չէ: Ես իմ ընտրությունն արել եմ, ես իմ ընտրության տակ ստորագրել եմ՝ ստորագրում եմ և վաղն էլ ստորագրելու եմ: Ընդ որում, նորմալ կընթանա աշխատանքը՝ կանգնած կլինեմ իմ նախագահի կողքին, կփորձենք միասին երկիրը կառուցել:

    Եթե նորմալ չընթանա աշխատանքը, կարծիքի փոփոխություն միշտ էլ կարող է տեղի ունենալ: Այսօր ես իմ ընտրության կողմնակիցն եմ, քանի որ այսօր մեր երկրում այլընտրանք չեմ տեսնում:

    - Որևէ ենթադրություն ունե՞ք՝ ո՞ւմ դեմ, ինչի՞ համար տեսաերիզը հայտնվեց youtube-ում:

    - Հավատացե՛ք, որքան էլ վերլուծում եմ ինքս իմ մեջ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ: Դա կարող է ուղղված լինել կա՛մ իմ, կա՛մ իմ ընկերության դեմ: Ինչո՞ւ ոչ. այսօր, ցավոք, «Շարմ» ընկերությունը շատ մարդու աչք է ծակում, որովհետև, չգիտես ինչու, Հայաստանում չեն սիրում աշխատող, նորմալ աշխատող մարդկանց:

    Ինչ-որ մեկը կարող է դա օգտագործել քաղաքական նպատակներով, դա էլ չեմ կարող ասել՝ ինչու: Ինչո՞ւ նման կադրեր սարքել. չէ՞ որ իրական կյանքում օգտագործելու ավելի հարմար բաներ կան, չեմ կարող ենթադրություն անել:

    - Հավանաբար Ձեր աշխատանքն այնպիսին է, որտեղ միշտ էլ հնարավոր են կադրից դուրս կադրեր գտնել և ցանկացած մարդու շանտաժի ենթարկել:

    - Իհարկե, թեկուզ հենց բեմի վրա: Վերցրեք իմ յուրաքանչյուր ներկայացումը՝ «Մեա Կուլպան», «Ժանգոտ բանալին» կամ «Խաթաբալադան», որոնք քաղաքական ուղղվածություն ունեն, ավելի շուտ քաղաքական պամֆլետներ, սատիրաներ են: Դրանց մեջ այնքան արտահայտություններ կարելի է գտնել, մի քանի խոսք մեջտեղից հանել ու միացնել իրար և ստանալ այնպիսի մի բան, որը սրանից ոչ պակաս աղմուկ կարող է բարձրացնել, քանի որ ձայնը քոնն է, առոգանությունը քոնն է, դու կանգնած ես կադրի մեջ, և պետք է մասնագետ լինի, որպեսզի կարողանա այդ ամենը գտնել, հասկանալ, թե որ հատվածից ինչ է բերված և որտեղ է դրված:

    - Ալբերտ Ազարյանն ասուլիս հրավիրեց սպորտային թեմայով: Բնականաբար, լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչպես նա կմեկնաբանի տեսաերիզը, և նա հերքեց: Դուք ինչո՞ւ ասուլիս չհրավիրեցիք:

    - Ես այդ ճանապարհը չընտրեցի, որովհետև որևէ մեկի առաջ արդարանալու իմաստ չեմ տեսնում: Ես միայն ցանկանում էի ներողություն խնդրել, սակայն դա ոչ մեկին չհետաքրքրեց: Հենց այդ պատճառով էլ, ծանոթ լինելով ձեր թերթին, երկար մտածելուց հետո ցանկացա, որ այս զրույցը լինի ձեզ հետ: Կարծում եմ՝ կարողացա բացատրել ասելիքս:

    Հարցազրույցը՝ «Կապիտալ» բիզնես օրաթերթի

  12. Վահագն Թևոսյան ասում է՝

    Ես կհասկանայի, եթե ասեր` հարբած եմ եղել, եթե ասեր` կրկնօրինակիս են բերել ինձ նախանձողները, որ տակս փորեն, եթե ասեր` էդ պահին ահավոր նեղված էի, հիմարություն եմ արել: Նույնիսկ եթե ասեր` խառնել եմ, իրան չէի ուզում քրֆեի, այլ մեր տակի հարևան Զախար Երվանդունուն: Մեկ ա վերջում ներողությունդ խնդրելու էիր չէ? Բայց որ մոնտաժ, կանաչ ֆոն… Ասենք ինչքան պետք ա էշի տեղ դնի մարդու, որ մտածի, թե չեն հասկանում, որ ինխրուստի կանաչը ոչ թե մոնտաժի արդյունք ա, այլ դրա համար անհրաժեշտ պայման, ինչը կրկնակի ա ապացուցում, որ մատերիալը ոչ թե մոտաժված ա, այլ լրիվ հակառակը` հում ապրանք:
    Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, եթե սա մոտաժ ա իրոք, ապա էս մոնտաժն անող մոնտաժնիկի համար լուրջ գործ ունեմ առաջարկելու սպիլբերգենց քուչեքում:

    Հ.Գ. Ինչ մեղք ա էս մարդը…

  13. Երվանդ Զախարյանը Հրանտ Թոխատյանի մասին հրաժարվել է խոսել

    ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զաքարյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու «YouTube» կայքում այն հոլովակի տեղադրումը, որտեղ Հրանտ Թոխատյանը հայհոյում է իրեն, և արդյոք բավարարվա՞ծ է այդ դեպքից հետո Թոխատյանի խնդրած ներողությունից, ասել է.

    -Այդ հարցին թույլ տվեք չպատասխանել։ Ավելի լավ է հարցրեք Թոխատյանին։

    Երևանի նախկին քաղաքապետը չի ցանկացել պատասխանել նաև այն հարցին, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը մամուլում շրջանառվող այն լուրերը, որ տվյալ կայքում վերոնշյալ հոլովակի տեղադրման հեղինակը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այլևս նախկին խոսնակ Արամ Հարությունյանն է։

    Իսկ պատահականությո՞ւն է, որ այդ դեպքերից անմիջապես հետո Երվանդ Զախարյանի կադրը համարվող Անժելա Մարտիրոսյանը վերանշանակվել է Երևանի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Այս հարցին էլ Ե. Զախարյանը հետևյալ կերպ է պատասխանել.

    -Դա էլ պետք է ուղղեք Անժելա Մարտիրոսյանին և Գագիկ Բեգլարյանին։

    7or.am

Trackbacks

Check out what others are saying about this post...
  1. [...] որպես ինֆորմացված աղբյուրներ, բլոգներին «խոսեցրեց», երկրորդ դեպքում նաև ասուլիս հրավիրելու և հերքելու անհրաժեշտություն [...]



Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics