Կոռուպցիան, խաշը և կանանց իրավունքները հայ բլոգերների աչքերով
Հայկական բլոգոսֆերան այս օրերին նախատոնական տրամադրությամբ տարեվերջյան իրադարձություններն է ամփոփում։ Հետաքրքիր ամանորյա տոնածառի մասին է գրում Unzipped–ը, Nakedsilence–ը ամանորյա ցուցահանդես վաճառքի մասին է պատմում, իսկ Bnamard–ը վերլուծում է մայրաքաղաքի գլխավոր տոնածառի համար այդ քանակությամբ հատված սոճիների անհրաժեշտությունն այն դեպքում, երբ երկրում ընդամենը 6 տոկոսն է կանաչ տարածք։ «Notes from Hairenik»–ը ֆոտոպատմությամբ գրում է «սեզոնի» համար սովորական՝ խաշի արարողակարգային համտեսի մասին։ «Ֆոտոպատմություն» համատեքստում է նաև 517design–ի գրառումը էքստրիմալ ֆոտոլրագրության մասին։
Լրատվամիջոցների բլոգներից «Ա1+»–ի բլոգը քննարկում է ՀՀԿ–ական պատգամավորի այն պնդումը, որ կոռուպցիան երբևէ չի հաղթահարվի, քանի որ այն անհրաժեշտ է հասարակությանը: «Կոռուպցիոն» թեմայով է նաև «Թերթ.am»–ի բլոգերի գրառումը։
«Խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին բնորոշ է կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը: Բայց հենց խորհրդային իշխանության վերջին 2 տասնամյակների ընթացքում կոռուպցիան աննախադեպ չափերի հասավ: Հայաստանը ամենակոռումպացված հանրապետություններից էր, ծաղկում էր ստվերային շրջանառությունը, չկային ոլորտներ, որտեղ կոռուպցիան այս կամ այն չափով չդրսևորվեր: Դասախոս, բժիշկ, դատավոր, ծառայող… բոլորը խրվում էին կոռուպցիայի մեջ՝ այդ կերպ լուծելով բարեկեցության հասնելու խնդիրը: Իմ առաջին կաշառքը տվել եմ 12 տարեկան հասակում: Հորս դատապարտեցին հաշվապահական փաստաթղթերում 37 ռուբլի սխալի համար: Սկզբից ամաչում էի դրա համար, բայց հետո զարմանալի բան կատարվեց: Երբ տեսակցության էի գնում, միլիցիոները դա թույլ տվեց միայն 1 ռուբլի կաշառք վերցնելու պայմանով: 5, թե 6 միլիցիոներ համազգեստով շարվել էին կալանավորի սենյակի մոտ, ու տեսակցողը պարտավոր էր նրանցից որևէ մեկին 1 ռուբլի տալ»,–գրում է բլոգերը։
«Ազատություն» ռադիոկայանի բլոգը շարունակում է քննարկել ԱՄՆ-ի Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական բանաձևը։ «Ռադիո Վան»–ի բլոգը խոսում է «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արա Աբրահամյանի կողմից հնչեցված, այսպես կոչված, «ռուսալեզու» ելույթից, ինչպես նաև ականավոր անձանց խոսքերը բլոգերների մասին։ «Բանաձև»–ի բլոգը գրառումներից երկուսը Հայաստանում և Սփյուռքում կանանց իրավունքների և խնդիրների շուրջ է։
«Տարօրինակ է, բայց, իրոք, այսօր կան կանայք (մի ժամանակ չէի հավատում դրան), ովքեր ունեն կրթություն, մասնագիտություն, բայց տղամարդկանց դուր չի գալիս իրենց կողակցի առաջխաղացումն ու գործնական հաջողությունները: Չգիտեմ՝ դա չկայացած տղամարդկանց պրոբլե՞մն է, թե՞ համընդհանուր է: Համենայն դեպս, գերմանացիները չէին չափազանցնում: Իրականում աշխատող, գրագետ կանայք ճնշված են»,– գրում է հեղինակը։ Իսկ մյուս գրառման հեղինակը պատմում է, թե ինչու է իգական սեռի հայ պոռնոաստղը փոխել է իր անունը։
«Հետք»–ի երիտաՍԱՐԴ բլոգի թեման դեռ ինտերնետում տարածված Հրանտ Թոխատյանի և Ալբերտ Ազարյանի սկանդալային վիդեոպատմությունն է։ Javakhk բլոգի գրառումը Ջավախքի առ ցանց հեռուստատեսության մասին է։ Մի խումբ բլոգերների ծաղկաձորյան հանդիպման մասին են գրում Pigh–ը, Crazy-patriot-ը, ireport-ը, Alkhimik-ը, Dianaa-ը, Qrist-ը։ Tevyants–ը «Ինչպես տարբերել աղջկա *չէ*-ն *չէ*-ից»–ից հատուկ դասընթացի մասին է պատմում: Azat-journalist–ը բացահայտում է «Կարսի պայմանագրի «գաղտնիքը»»: Ianyanmag–ն ու Liseya–ն էլ պատմում է Armenian Music Awards 2009–ի մասին։
Լուսանկարներն ըստ՝ Notes from Hairenik և Ianyanmag–ի
Բլոգների տեսություն, 16.12.2009
Related posts:
- Բլոգերները կհանդիպեն իրական կյանքում Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 21-ին,...
- Բլոգերների ակումբի առաջին հանդիպումը կայացավ Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը...
- Խոջալուի դեպքերն ու առաքելական եկեղեցին հայկական բլոգներում Հայկական բլոգոսֆերայում վերջին օրերին «Եվրատեսիլյան» կրքերը զիջել են «Խոջալու»–ի...
- Կանանց դեմ բռնությունների դեմ պայքարի 16-օրյակ Հայաստանում Այսօր նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է։ Հայաստանում, ինչպես...
- 2009 – բլոգային տարվա ամփոփում Հայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանը ընդունված է համարել...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.





Կարգին տեսություն էր, եթե չեմ սխալվում, Հայաստանում առաջին անգամ եմ նմա բան տեսնում:
Ապրես
Հետաքրքիր գրառունմեր իրոք կային, մեր ուսանողները ևս ակտիվ ինտեգրվում են բլոգոսֆերայում և կարդում վորոհիշյալ գրառումները: Համոզված եմ մյուս ամիս մեր բլոգի սկանդալային գրառումները ևս կհայտնվեն Բլոգների տեսություն բաժնում: