Քաղաքական

28.03.2022 17:40


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն Արարատ Միրզոյանից տարբերվող պատասխան տվեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն Արարատ Միրզոյանից տարբերվող պատասխան տվեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ի թիվս այլ հարցերի՝ ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանից հետաքրքրվել է՝ բացառո՞ւմ է արդյոք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Փոխարտգործնախարարը նախ փորձել է խուսափել պատասխանից, այդ հարցում նրան օգնության են հասել նաև ՔՊ-ական պատգամավորները, սակայն Ա․Թևանյանի համառ հարցադրումներից հետո Արմեն Ղևոնդյանը հայտարարել է, որ որպես ՀՀ քաղաքացի բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Ուշագրավ է, որ համանման հարցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խուսափողական պատասխան էր տվել և հստակ չէր նշել, որ բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Ուշագրավ է նաև, որ հանձնաժողովի նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորները բացասական գնահատեցին այն, որ փոխարտգործնախարարն իր անձնական տեսակետը հայտնեց։ ՔՊ-ականներին ակնհայտորեն դուր չեկավ փոխնախարարի անձնական կարծիք հնչեցնելը: Այսինքն՝ ՔՊ-ականներին դուր չի գալիս, երբ պաշտոնյան անձանական կարծիք է հայտնում՝ հայտարարելով, որ բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը