Քաղաքական

11.12.2013 15:04


Հովիկ Աբրահամյանը բացահայտեց իր դեմ քարոզչության ևս մեկ պատվիրատուի (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանը բացահայտեց իր դեմ քարոզչության ևս մեկ պատվիրատուի (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ–ականները «նեղեցին» կառավարությանն ու բնապահպանության նախարարին։

Դրանից հետո ամբիոնին մոտեցած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀԿ–ականներն օրինագիծը քննադատում են, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձկնաբուծության ոլորտում բիզնես ունի:

Հովիկ Աբրահամյանն այս մեղադրանքն անպատասխան չի թողել։

–Կան մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ, որոնք զբաղվում են իմ նկատմամբ մամուլում պատվերներ տալով: Փոքր երկիր է, հստակ գիտենք, թե մամուլն ում կողմից է կառավարվում, ով է այդ պատվերները իջեցնում: Ինձ համար այսօր ևս մի պատվիրատու ի հայտ եկավ: Բազմաթիվ հոդվածներ կան, որ ես ձկնարդյունաբերությամբ եմ զբաղվում, ու, փաստորեն, պատվիրատուն այս դահլիճում նստած է: Իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, որ իմ հետ կապված սուտ հերյուրանքներ է տարածում մամուլում,–հայտարարել է Հ. Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ պատվերներ իջեցնելը հարիր չէ պատգամավորին, և հորդորել է զբաղվել ընտանիքով ու երեխաների դաստիարակությամբ:

Հովիկ Աբրահամյանը նաև ամոթանք է տվել այն մարդկանց, ովքեր, իրենց աշխատասենյակում կամ տանը նստած, լսում են՝ փողոցում հասարակությունը հավաքվել, դժգոհում է, վազում են այնտեղ ու սկսում Քրիստոսի դերակատարությունը ստանձնել։

–Ամո՛թ է, ամո՛թ: Բոլորը հասկանում են, տեսնում են այդ պահվածքը։ Խորհուրդ եմ տվել ոչ թե զբաղվել Աբրահամյանի նկատմամբ հոդվածներ պատվիրելով, գումարներ վատնելով, այլ այդ գումարները տանել մանկատներին, ծերանոցներին, հիվանդ երեխաներին, ոչ թե հարստացնել հաստավիզ մամուլի ներկայացուցիչներին, լրագրողներին,–ավելացրել է Հովիկ Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը